Մահացել է ռուսական թատրոնի Նահապետը10.05.2014
Կյանքի 98-րդ տարում Մոսկվայում մահացել է թատրոնի նշանավոր ռուս ռեժիսոր Յուրի Լյուբիմովը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Բժիշկների տվյալներով արվեստագետը վախճանվել է սրտի անբավարարությունից: Դեպքը պատահել է Մոսվայի Բոտկինի անվան հիվանդանոցի սրտաբանության բաժանմունքում, որտեղ բուժվելու նպատակով Լյուբիմովը տեղափոխվել էր օրերս:
«Չնայած իրականացված ինտենսիվ թերապիային, ամենաժամանակակից ախտորոշմանը և բուժական միջոցառումներին, Յուրի Լյուբիմովը կյանքի 98-րդ տարում վախճանվեց»,- հայտնել են հիվանդանոցից:
«Լյուբիմովը մահացել է առավոտյան: Նա հեռացել է հանգիստ: Նա մահացել է քնի մեջ»,- ասել է ռեժիսորի կինը՝ Կատալին Լյուբիմովը:
Յուրի Լյուբիմովի 97-ը լրացել էր սեպտեմբերի 30-ին:
Հրաժեշտը Յուրի լյուբիմովին կկայանա Վախթանգովի անվան թատրոնում: Ըստ Վախթանգովի թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկի սգո այդ արարողությունը հավանաբար կկայանա հոկտեմբերի 7-ի առավոտյան կամ հոկտեմբերի 8-ի առավոտյան: