Մոսկվան այսօր հրաժեշտ է տալիս ռուսական բեմի Նահապետին10.08.2014
Այսօր, հոկտեմբերի 8-ին Մոսկվան վերջին հրաժեշտն է տալիս ռուսական բեմի Նահապետին, լեգենդար Տագանկայի թատրոնի հիմնադիր Յուրի Լյուբիմովին:
Նշանավոր ռեժիսորը մահացել է հոկտեմբերի 5-ին, Բոտկինի անվան հիվանդանոցում, կյանքի 98-րդ տարում:
Հրաժեշտի արարողությունը, ընթանում է Վախթանգովի անվան թատրոնում: Երբ հանգուցյալի մարմինը տեղափոխում էին դահլիճ, ոմանք սկսեցին ծափահարել, սակայն նրանց անմիջապես խնդրեցին դադարեցնել ծափերը, քանի որ Լյուբիմովի վերջին խնդրանքներից մեկը եղել է այն, որ հրաժեշտին ծափեր չհնչեն: Նա խնդրել է նաև զերծ մնալ հանդիսավոր ելույթներից:
Վերջին հրաժեշտի արարողության ընթացքում կհնչի Վլադիմիր Մարտինովի երաժշտությունը, ում հետ ռեժիսորն աշխատել է երկար տարիներ:
Քաղաքացիական հոգեհանգիստ չի նախատեսված: Այնուհետև Դոնսկի մենաստանում կկատարվի հոգեհանգստյան պատարագ: Հենց այստեղ էլ, Դոնսկի գերեզմանատանը, որտեղ հանգչում են նաև Լյուբիմովի հոր և եղբոր աճյունները, կկատարվի հուղարկավորությունը:
«ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը տեղեկացնում է, որ , որ ըստ հանգուցյալի կնոջ՝ Կատալին Լյուբիմովայի «Յուրի Պետրովիչը ինքն է որոշել իր հուղարկավորության արարողության կարգը»: Նա նաև ասել է, որ Լյուբիմովի ցանկությամբ է հրաժեշտի արարողությունը կազմակերպվել Վախթանգովի անվան թատրոնում, որտեղից ռեժիսորը սկսել է իր երկար ճանապարհը թատերական արվեստի անդաստանում: Լյուբիմովի վերջին խնդրանքներից մեկն էլ այն է եղել, որ իր հուղարկավորության բոլոր ծախսերը կատարվեն ընտանեկան բյուջեի հաշվին՝ առանց այլ ֆինանսական աղբյուրներ ներգրավելու:
«Այդ է նրա վերջին ցանկությունը»,- ասել է Կատալին Լյուբիմովան:
Ըստ սեփական հաշվարկների, Լյուբիմովն, ընդհանուր առմամբ, աշխատել է 84 տարի, որից 80-ը՝ թատրոնում: Նա տեսել է երկու պատերազմ, Լենինգրադի բլոկադան: Վայելել է դերասանական փառք, հիմնել է թատրոն, որն այսօր ուսումնասիրության առարկա է աշխարհի շատ թատրոնների ու մասնագետների համար: Արվեստագետը «ճաշակել» է ստիպողական էմիգրանտության համը, բայց միշտ հավատարիմ է մնացել իր ռուսական արմատներին և ռուս դասական արվեստի ավանդներին: 2011 թ.-ին, Չեխիայում, թատերախմբի հետ ունեցած ֆինանսական կոնֆլիկտը պատճառ դարձավ, որ Լյուբիմովը հեռանա իր հիմնած Տագանկայի թատրոնից: Դրանից հետո նա բեմադրություններ է պատրաստել և ներկայացրել Մոսկվայի մի շարք այլ առաջատար թատրոններում:
Նրա մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ՌԴ մշակույթի նախարատ Վլադիմիր Մեդինսկին և այլք:
Մահից առաջ «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին տված իր վերջին հացազրույցում Յուրի Լյուբիմովը խնդրել է պահպանել Տագանկայի թատրոնի իր աշխատասենյակն այնպիսին, ինչպիսին ինքը այն թողել է մինչև հեռանալը: Բանն այն է, որ այդ սենյակի պատերը ամբողջովին պատված են 20-րդ դարում իրենց հետքը կյանքի տարբեր ոլորտներում թողած բազմաթիվ հայտնի մարդկանց ինքնագրերով: «Ինձ թվում է, որ պետք է պահպանել նաև իմ արխիվը, որից կարող են օգտվել մարդիկ՝ նայել տեսագրված վարպետության դասերս, կարդալ փորձերի սղագրություններս, լսել դասախոսություններս: Կարծում եմ դա պետք կգա բեմի ապագա վարպետներին և, պարզապես թատրոնով հետաքրքրվող մտավորական մարդկանց»: