Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրություն 7 կույր և խուլ դերակատարների մասնակցությամբ

10.13.2014

Այսօր, Հոկտեմբերի 13-ին, Մոսկվայի Ազգությունների պետական թատրոնում ժամանակակից արվեստի «Տերրիտերիա» 9-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կցուցադրվի թատերական փորձարարական նախագիծ, որտեղ ներգրավված են նաև կույր և խուլ դերակատարներ: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է ««taglur.am»-ը:

Ներկայացումը, որ կոչվում է «Ձեռնահասները», Եվգենի Միրոնովի ղեկավարած թատրոնն իրականացրել է կույր և խուլ մարդկանց խնդիրներով զբաղվող «Միացում» հիմնադրամի հետ:

Բեմադրության ռեժիսորն է Ռուսլան Մալիկովը:

«Մարդը չի տեսնում և չի լսում: Սակայն նա ունի նաև այլ օրգաններ, որոնք նրան հնարավորություն են տալիս ապրել: Նա ստիպված է աշխարհի հետ ծանոթանալ մատների ծայրով»,- նշել է Միրոնովը՝ ընդգծելով,որ այդ հիմնախնդրի բարձրացումը իրենց հերթական ձեռնարկն է:

Բեմադրության հիմքում կույր և խուլ երեխաների խնամքով զբաղվող Սերգեևո-Պոսադսկու մանկատան սաների և Տրոիցկի մոտ գտնվող Պուչկովո գյուղում գործող «Կույրերի և խուլերի տուն» ուսումնական կենտրոնի սովորողների կյանքից վերցված իրական պատմություններ են:

Թատրոնի հայտնի դերասաններ Ինգեբորգա Դապկունայտեի, Եգոր Բերևի, Օլեգ Սավցովի, Անաստասիա Պրոնինայի հետ ներկայացմանը մասնակցում են նաև 7 կույր և խուլ մարդիկ, որոնց թվում նաև հոգեբանության դոկտոր Ալեքսանդր Սուվորովը, բանաստեղծ և դերասանուհի Իրինա Պովոլոցկայան:

Այսօր կներկայացվի միայն բեմադրության էսքիզը, իսկ ներկայացման լիարժեք տարբերակը նախատեսվում է ցուցադրել 2015 թ.-ի մարտին: Նշենք, որ այդ ժամանակահատվածում Մոսկվան կհյուրընկալի իսրայելական «Նալահա՝աթ» թատրոնին, որտեղ բոլոր դերասանները լրիվ կամ մասնակի կույր կամ խուլ մարդիկ են:

Կուրությունը և խլությունը մարդու մոտ լինում է ի ծնե կամ նա այդպիսին է դառնում վաղ հասակում ձեռք բերելու կամ վնասվածք ստանալու հետևանքով: Հաճախ դրանք կապ են ունենում նաև համրության հետ: Պրոֆեսիոնալ ուսուցման և ժամանակակից տեխնոլոգիաների մատչելիության, ճիշտ թերապիայի և ջղային համակարգի զարգացման պարագայում կույր և խուլ մարդիկ (թե մեծերը և թե փոքրերը) կարող են ապրել լիարժեք կյանքով՝ դառնալով հասարակության լիարժեք անդամներ:
    Դիտվել է 1005 անգամ