Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ տնօրենի, արտիստների աշխատավարձն ավելացել է ավելի քան 3 անգամ

10.13.2014

Առաջիկայում, մինչև տարեվերջ, Երևանի Ալ- Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր հանդիսատեսին կներկայացնի «Ժիզել», «Լորկիանա» և «Կարմեն» բալետները: Այդ մասին մշակությին օջախի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի հայտնած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «armenpress.am»-ին:

Ըստ տնօրենի այսօր աշխատանքներ են իրականացվում «Ժիզել» ներկայացման համար նոր զգեստներ պատրաստելու ուղղությամբ: Տնօրենը նաև տեղեկացրել է, որ իր ղեկավարած հաստատության բեմահարթակում օպերայի ոլորտում նորություններից մեկն էլ կներկայացվի 2015 թ.-ին: Եկող տարի նախատեսվում է, որ այստեղ կբեմադրվւ Ժորժ Բիզեի անմահ ստեղծագործությունը՝ «Կարմեն»-ը:

Տնօրենը նաև թատրոնին աջակցություն ցուցաբերելու համար իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ կառավարությանը և Մշակույթի նախարարությանը: Նրա ասելով իրենց աշխատավարձերը «բավականին բարձրացել են»: Ըստ նրա օպերային թատրոնի արտիստների միջին աշխատավարձն այսօր կազմում է 200-250 հազար դրամ՝ նախկին 80 հազարի փոխարեն:

    Դիտվել է 1125 անգամ