Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական կրթօջախի լավագույն ավանդույթները կենդանի են և պահպանվում են

10.20.2014


Հոկտեմբերի 23-ին Մոսկվայում, Վախթանգովի թատրոնում կկայանա Շչուկինի անվան թատերական ինտիտուտի 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր երեկո, որին կմասնակցեն Շչուկինի ուսումնարանի տարբեր տարիներ շրջանավարտներ: Նրանցից շատերն այսօր մեծ վաստակի հասած թատերական և կինոգործիչներ են և վայելում են համաժողովրդական հարգանք ու սեր:

Շչուկինյան բեմարվեստի ավանդներով ձևավորված այդ հայտնիներից դահլիճում ներկա կլինեն Վլադիմիր Էտուշը, Յուլիա Բորիսովան, Վասիլի Լանովոյը, Ալեքսանդր Շիրվինդտը, Միխայիլ Բորիսովը, Պավել Լյուբիմցևը, Աննա Դուբրովսկայան, Ալեքսանդր Գորդոնը և ուրիշներ:

Այստեղ կլինեն նաև 1954, 1964, 1974, 1984, 1994, և 2004 թվականների շրջանավարտների շատ ներկայացուցիչներ, ում համար ընթացիկ տարին կրկնակի հոբելյանական է, քանի որ այս ուսումնական հաստատությանը հրաժեշտ տալու այդ տարեթվերի և 2014-ի տարբերությունը նույնպես ամբողջական և կլոր թիվ է:

Երեկոյին սպավում են նաև ՌԴ իշխանության մարմինների առաջին դեմքերը, այլ ոլորտների բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ:

Այդ օրը Վախթանգովի անվան թատրոնը խոստանում է ոչ պարզապես Դպրոցի հերթական տարեդարձի տոնակատարություն:

Երեկոյի ծրագրում կներկայացվի արտիստների կրթության հիմնական փուլերը: Նույն բեմում միաժամանակ հանդես կգան կրթօջախի մանկավարժները և նրանց սաները, ովքեր կներկայացնեն դերասանների և ռեժիսորների ուսման «արմատական» եղանակները և կապացուցեն, որ լավագույն ավանդույթները կենդանի են և պահպանում են իրենց կենսունակությունը, չնայած Դպրոցի պատկառելի տարիքին:
    Դիտվել է 1028 անգամ