Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հավասարակշռությունը ճանաչելիի, կերպարի և վերացական պարի միջև

10.21.2014


Հոկտեմբերի 25-ին Մոսկվայի Մեյերհոլդ կենտրոնում կցուցադրեն «Պահեր» նոր ներկայացումը, որը ստեղծվել է խորեոգրաֆ Օլգա Ցվետկովայի, դրամատուրգ Միխայիլ Դուրնենկովի և երաժիշտ Վլադիմիր Գորլինսկու և նրանց հետ համագործակցող էլի մի խումբ արվեստագետների ջանքերով: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով այդ կենտրոնի պաշտոնական կայքին:

Այս բեմադրության մեջ խորեոգրաֆը, դրամատուրգը և երաժիշտը փոխվել են իրենց դերակատարումներով՝ խառնելով, բաժանելով և մոնտաժելով տեքստը, շարժումը և ձայնը՝ ձգտելով մոտենալ մեր կյանքի որոշ պահերի առանձին վերցված զգացմունքային բաղադրիչներին:

«Պահեր» նախագծում ուսումնասիրվում է յուրաքանչյուր պահի ինքնատիպությունը և անկրկնելիությունը:, մերկացվում է այդ պահի կառուցման ընթացքը, որի արդյունքում հանդիսատեսը դառնում է նախորոք ամրակայված պահի ոչ թե պասիվ դիտորդ, այլ դրա առաջացման ակտիվ վկան՝ տվյալ պահին:

Բեմադդրողները աշխատում են հասնել այնպիսի իրավիճակի, որի մեջ հանդիսատեսի ըմբռնումը ամբողղջ ներկայացման ժամանակ պիտի հավասարակշռվի ճանաչելիի, կոնկրետ կերպարի և վերացական խորեոգրաֆիայի միջև:
    Դիտվել է 920 անգամ