Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր կկայանա 99-ամյա դերասանի ստեղծագործական երեկոն

10.22.2014


Այսօր՝ հոկտեմբերի 22-ին Մոսկվայի միջազգային երաժշտության տանը տեղի կունենա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 99 ամյա Վլադիմիր Զելդինի ստեղծագործական երեկոն: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Իր ելույթը նա չի համարում ինչ-որ բացառիկ դեպք, որի նպատակը պետք է լինի սեփական ստեղծագործական երկարակեցության երևույթի ցուցադրությունը: «Սա սովարական աշխատանք է: Ինչպես ասում էր իմ սիրելի հերոսներից մեկը՝ բարոն Մյունհաուզենը, սա իմ համար սովորական աշխատանքային օր է»,- ասել Զելդինը:

Նա նաև ասել է, որ բավականաչափ ակտիվորեն է զբաղվում համերգային գործունեությամբ, հանդես է գալիս հյուրախաղերով, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ արտասահմանում: «Վերջերս եմ վերադարձել Հոլանդիայից, մինչ այդ Հռոմում էի, ապա Փարիզում», ասել է արտիստը և նշել, որ Երաժշտության տանը սա իր 4-րդ հանդիպումն է հանդիսատեսի հետ:

Զելդինն ասել է, որ ինքը բեմ է դուրս գալիս ամսական միջինը 6 անգամ, խաղում է երկու թատրոններում՝ իր հարազատ Ռուսական բանակի թատրոնում և «Մոդեռն» թատրոնում, որտեղ կատարում է «Հորեղբոր երազը» ներկայացման գլխավոր հերոսի դերը:

Գիտակներն ասում են, որ Զելդինի անունը վաղուց պետք է գրանցված լիներ Գիննեսի գրքում: Նրանք վստահ են, որ համաշխարհային թատրոնի պատմության մեջ չի եղել 99-ամյա հասակում գործող դերասան:
    Դիտվել է 1042 անգամ