Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երաժշտական թատրոնի համար կառուցված նոր շինությունը մոդեռն ոճի է

10.23.2014

Հոկտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի կունենա Նադեժդա Բաբկինայի գլխավորած «Ռուսական երգ» Ֆոլկլորային երաժշտության պետական թատրոնի պաշտոնական բացումը: Հանդիսավոր բացման առթիվ տեղի ունենալիք համերգին ելույթով հանդես կգան Ռուսաստանի տարբեր անկյուններից ժամանած ֆոլկլորային համույթներ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «news.mail.ru»-ին:

Մինչև այժմ Նադեժդա Բաբկինայի ղեկավարությամբ գործող ֆոլկլորային համույթը տեղավորված էր Օլիմպիական պողոտայի բիզնես կենտրոնում: Ի տարբերություն թատրոնի նախկին շենքի, երաժշտական թատրոնի համար կառուցված նոր շինությունը մոդեռն ոճի է և շատ ունիվերսալ: Այնտեղ կան թատրոնի գործունեությունը ապահովելու համար անհրաժեշտ տարբեր ծառայություններ սկսած կարի արհեստանոցից, վերջացրած դեկորացիաներ պատրաստող արտադրամասից: Էատրոնի բեմում կարող են կազմակերպվել նաև այլ տարբեր միջոցառումներ:

«Մենք ուրախ սրտով բացում ենք մեր դռները մեր երկրի բոլոր ազգային մշակույթների համար: Թատրոնի գլխավոր խնդիրն է ցույց տալ բազմազգ Ռուսաստանի իսկական ավանդույթները: Մեր գերակա ուղղությունն այնպիսի միջոցառումների կազմակերպումն է, որը կնպաստի երկրի ժողովուրդների միասնությանը», - ասել է իր հարցազրույցներից մեկում «Ռուսական երգ» Ֆոլկլորային երաժշտության պետական թատրոնի տնօրենը և գեղարվեստական ղեկավարը:
    Դիտվել է 1149 անգամ