Կիրա Նայթլին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյի թատրոնում10.24.2014
Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին Բրոդվեյում առաջին անգամ բեմ դուրս կգա ֆրանսիացի դասական Էմիլ Զոլայի «Թերեզ Ռաքեն» վեպի հիման վրա բեմականացված համանուն ներկայացման մեջ: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Գործակալությունը հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին, տեղեկացնում է, որ ներկայացման պրեմիերան նախատեսված է ընթացիկ ամսում: Ներկայացման մեջ զբաղված մյուս դերասանների մասին տեղեկություն չի հրապարակվում: Սակայն նշվում է, որ ֆրանսիացի հեղինակի հայտնի վեպը պիեսի է վերածել բրիտանացի դրամատուրգ Հելեն Էդմունդսոնը:
Էմիլ Զոլան այս վեպը գրել է 1867 թ.-ին: Այն երիտասարդ կնոջ մասին է, ով շատ վաղ է մնում առանց ծնողների և մեծանում է մորաքրոջ զգոն հսկողության ներքո: Նա ամուսնանում է իր հիվանդոտ բարեկամի հետ, բայց սիրավեպ է սկսում նրա ընկերոջ հետ:
Հանդիսատեսին առավել շատ կինոյից հայտնի Նայթլին թատերական աշխարհում իր նորամուտը կատարել է 2009 թ.-ին, Լոնդոնում՝ Մոլիերի «Միզանտրոպ» պիեսի հիման վրա կատարված ներկայացման մեջ: Իսկ 2011 թ.-ին նա խաղացել է «Մանկական ժամ» ներկայացման մեջ՝ ըստ ամերիկացի գրող Լիլիան Հելմանի ստեղծագործության:
29-ամյա Նայթլին հայտնի է այնպիսի կինոնկարներից, ինչպիսիք են «Կարիբյան ծովի ծովահենները», «Իրական սերը», «Արթուր թագավորը», «Աննա Կարենինան»: Իսկ 2005թ.-ին թողարկված «Հպարտություն և նախապաշարումներ» ֆիլմում Էլիզաբեթ Բեննեթի կերպարը մարմնավորելու համար «Լավագույն արտիստուհի» անվանակարգում առաջադրվել է «Օսկարի»: