Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռ. Սիմոնովի անվան թատրոնը կդառնա Ե. Վախթանգովի անվան թատրոնի մասնաճյուղը

10.27.2014


Մոսկվայի Ռուբեն Սիմոնովի անվան թատրոնը Ռուսաստանի մշակույթի և արվեստի դաշնային ցանցի օպտիմիզացման շրջանակներում որպես մասնաճյուղ կմիացվի Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնին: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքին:

Դեռևս 2014թ.-ի հունիսին Մոսկվայի քաղաքապետարանը, որոշում էր կայացրել իր ենթակայության տակ գործող այդ թատրոնը որպես դաշնային սեփականություն փոխանցել Ռուսաստանի կառավարությանը: Վերջինս էլ համապատասխան կարգադրությամբ հաստատել է այդ որոշումը:

Այսուհետ այդ թատրոնի հիմնադրի պարտականությունները և իրավունքները կիրականացվի ՌԴ մշակույթի նախարարության կողմից: Առաջիկայում այդ գերատեսչությունը նախատեսում է Ռուբեն Սիմոնովի անվան թատրոնի բազայի վրա ստեղծել Վախթանգովի անվան թատրոնի մասնաճյուղ: Այդ որոշումը բացատրվում է այն հանգամանքով, որ Ռուբեն Սիմոնովի անվան թատրոնը «իր ստեղծագործական կոնցեպցիայով շարունակում է վախթանգովյան արտիստական դպրոցի ավանդույթները և գտնվում է Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի անմիջական հարևանությամբ»:
    Դիտվել է 1012 անգամ