Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է մնջախաղի և պլաստիկայի արվեստին խորամուխ արտիստը

10.30.2014


Մոսկվայում, կյանքի 83-րդ տարում, մահացել է թատրոնի և կինոյի դերասան, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Իլյա Ռուտբերգը: Այդ մասին վախթանգովյան թատրոնի տարածած տեղեկատվությունը, փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

«Հրաժեշտի արարողությունը կկայանա նոյեմբերի 3-ին՝ Դերասանի տանը, Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ից: Հուղարկավորությունը՝կկատարվի Տրոյեկուրովյան գերեզմանոցում»,- հայտնել է դերասանի՝ Վախթանգովի անվան թատրոնում աշխատող աղջիկը՝ Յուլիա Ռուտբերգը:

Ռուտբերգը 1966 թ.-ին ավարտել է Պետական թատերական մշակույթի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Նա մնջախաղի վարպետ է, Մոսկվայի պետական համալսարանի ուսանողական թատրոնի հիմնադիրներից մեկը:

Ռուտբերգը Արվեստի աշխատողների վերապատրաստման և զբոսաշրջության ակադեմիայի մնջախաղի և պլաստիկայի մշակույթի, աշխարհում միակը համարվող, ամբիոնի պրոֆեսոր էր,երկար տարիներ ղեկավարում էր այդ ամբիոնը, նշվում է հաղորդագրության մեջ:

Նա նկարահանվել է նաև մի քանի կինոնկարներում, որոնց թվում են «Այբոլիտ-66», «Անխելք աստղ», «Բարի գալուստ կամ օտարների մուտքն արգելվում է» և մի շարք այլ գեղարվեստական ֆիլմերը: Ռուտբերգը նկարահանվել է նաև հեռուստասերիալներում:
    Դիտվել է 888 անգամ