Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բոգոմոլովը МХТ-ում կբեմադրի ներկայացում` ի պատիվ Օ. Տոբակովի 80-ամյակի

10.30.2014

2015 թ.-ին լրանում է Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի (МХТ-ի) գեղարվեստական ղեկավար Օլեգ Տոբակովի 80 ամյակը: Այդ առթիվ ռուսաստանցի հայտնի թատերական ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը հոբելյարի ղեկավարած թատրոնում կբեմադրի նոր ներկայացում՝ ըստ Նիկոլ Մաքոլիֆֆի «Ոսկերիչի հոբելյանը» պիեսի: Այդ մասին թատրոնի բլոգի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «colta.ru»-ին:

«Պիեսն անդրադառնում է ծեր հասակի մարդու տրագիֆարս դրությանը, ով հասկանում է իր սահմանները, սակայն շատ հանգիստ, արժանապատվորեն է նայում ապագային,- նշում է բլոգում տեղակայված հոդվածում թարոնի գեղարվեստական ղեկավարի առաջին տեղակալ և դպրոց-ստուդիայի ղեկավար Անատոլի Սմելյանսկին:

Պիեսը «լավ սարքված» աշխատանքների կարգի է, սակայն Բոգոմոլովը ցանկություն ունի երկրորդ գործողության մեջ փոխել այդ գործի թեթև ընթացքը և այն դարձնել առավել բարդ և անկանխատեսելի:

МХТ-ում Կոնստանտին Բոգոմոլովը 2012թ.-ից հետո բեմադրել է 3 ներկայացում «Իրադարձություն» (Հեղ. Վլադիմիր Նաբոկով), «Իդեալական ամուսին: Կատակերգություն» (հեղ. Օսկար Ուայլդ) և «Կարամազովներ» (հեղ.՝ Ֆ. Դոստոևսկի):

Վերջին աշխատանքի հետ կապված, 2013թ.-ի աշնանից սկսած, ռեժիսորի և թատրոնի ղեկավարության միջև ծագեցին անհամաձայնություններ: Հայտարարվեց, որ Բոգոմոլովը հեռանում է թատրոնից: Նույնիսկ խոսք գնաց, որ նա «Լենկոմ» թատրոնի ղեկավար Մարկ Զախարովից հրավեր է ստացել աշխատանքի անցնելու այդ թատրոնում: Սակայն, ըստ «colta.ru»-ի տեղեկատվոության, МХТ-ում այդ կոնֆլիկտը հարթվել է:
    Դիտվել է 1901 անգամ