Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացումը հետաձգվել է հրդեհի պատճառով

11.07.2014


Սանկտ-Պետերբուրգի Նևսկու պողոտա, թիվ 56 հասցեում գտնվող Ակիմովի անվան կոմեդիայի թատրոնում այսօրվա ներկայացումը տեղի չի ունեցել՝ այնտեղ արձանագրված հրդեհի պատճառով: Այրվել է քաղաքի կենտրոնում գտնվող թատրոնին կից օժանդակ կառույցը: Այդ մասին «ntv.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հրդեհին գնահատվել է 2-րդ կարգի բարդության՝ այն հիմնավորմամբ, որ այն կարող էր վնաս պատճառել թատրոնում գտնվող մարդկանց: Ընդհանուր առմամբ բռնկման մակերեսը կազմել է 30 քառակուսի մետր:

Տուժածների մասին տեղեկություններ չկան: Պատահարի պատճառները դեռ պարզաբանման փուլում են:
    Դիտվել է 968 անգամ