Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իրեն նվիրված երեկոյին Վ. Գաֆտը համաձայնել է մասնակցել նոր ընկերոջը ներկայացնելու պատճառով

11.10.2014


Այս պահին Մոսկվայում, Վախթանգովի անվան թատրոնում տեղի է ունենում «Բյուրեղապակյա պարահանդես»՝ ի պատիվ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալենտին Գաֆտի: Մինչ հանդիսությունն սկսվելը դերասանը խոստովանել է, որ այսպիսի իրադարձություն իր կյանքում տեղի է ունենում առաջին անգամ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Միջոցառման անվանումը համահունչ է կազմակերպիչի՝ նոր Ռուսաստանի առաջին, 1991 թ.-ին հիմնադրված, թատերական մրցանակի՝ «Բյուրեղապակյա Տուրանդոտ»-ի անվանը: Նշենք, որ մրցանակաբաշխության կազմակերպիչները նման միջոցառումներն անցկացնում են ի պատիվ այդ մրցանակին արժանացած դերասանների:

«Բյուրեղապակյա պարահանդես»-ներ են անցկացվել ի պատիվ դերասաններ Յուլիա Բորիսովայի, Մարիա Արոնովայի, Իննա Չուրիկովայի, Վլադիմիր Զելդինի, Գրող-երկիծաբան Միխայիլ Ժվանեցկու, «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովի, Երկիծանքի թատրոնի ղեկավար Ալեքսանդր Շիրվինդտի: Այժմ իր բենեֆիսով հանդես է գալիս Վալենտին Գաֆտը:

«Ես համաձայնել եմ այս միջոցառումն անցկացնելու մտքին առաջին հերթին այն պատճառով, որ ցանկանում եմ Մոսկվայի հանդիսատեսին ներկայացնել Սիկտիվկարում բնակվող հիանալի երգիչ Ալեքսեյ Վասիլևիչ Մոիսենկոյին»,- ասել է Գաֆտը: Նա պատմել է, որ այդ երգիչին ինքը հանդիպել է պատահաբար՝ Բադեն-Բադենում: «Մոիսեենկոն տեսավ ինձ փողոցում և սկսեց երգել: Նա ցնցող տենոր է: Պավարոտիից հետո ես նման բան չեմ լսել»,- ասել է դերասանը:

Գաֆտը տեղեկացրել է, որ Սիկտիվկարցի իր նոր ծանոթը ռուսական գավառի հիանալի մտավորականության ներկայացուցիչներից է, ՌԴ վաստակավոր արտիստ, համերգներով հանդես է եկել ողջ աշխարհում և սրտի վիրահատություն է տարել: Երեկոյի ընթացքում հանդես կգան նաև Իննա Չուրիկովան, Ելենա Կամբուրովան, Ալեքսանդր Շիրվինդտը:

    Դիտվել է 1198 անգամ