Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կազիմիր Լիսկե . «Մենք հանգամանքների արտացոլքն ենք»

11.13.2014


Մոսկվայի փորաձարարական «Պրակտիկա» թատրոնում, որտեղ նշում են 10-րդ հոբելյանական թատերաշրջանը, շուտով ռեժիսոր Կազիմիր Լիսկեն հանդիսատեսին կներկայացնի «Black & Simpson» վավերագրական դրաման, որի թեման նվիրված է հանցագործությանը և ներումին:

Բեմադրիչը Նյու-Յորքից բերել է մի իրական պատմություն երկու ամերիկացիների նամակագրության մասին, որոնցից մեկի դստեր հետ տեղի է ունեցել սարսափելի ողբերգություն, իսկ երկրորդ հերոսը մարդասպան է, ով իր ցմահ բանտարկությունն է անցկացնում բանտում:

Այս երկու հերոսները նամակագրական կապի մեջ են 15 տարի և նրանց կապն ու դրա արդյունքում ձևավորված փոխհարաբերությունները ցնցում, ընդարձակում են գիտակցությունը և փոխում կյանքը:

«Այդ պատմությունը ես լսեցի ամերիկյան ռադիոյով: Ես փնտրեցի և գտա հերոսներին և որոշեցի պատրաստել այսպիսի վավերագրական ներկայացում: Սա երկխոսություն է ներման մասին, որը տասնյակ տարիների ընթացքում ծնվում է միմյանց բացարձակապես օտար երկու մարդկանց նամակագրությունից: Հեկտոր Բլեքը, ով ողբերգորեն կորցրել է իր սիրելի դստերը և Այվոն Սիմփսոնը, ով ցմահ դատապարտված է Հեկտոր Բլեքի աղջկան սպանելու համար»,- պատմել է Կազիմիր Լիսկեն:

Ռեժիսորի ասելով մեզնից ոչ մեկը չունի պատասխան այս հիմնախնդրի լուծման համար, այդ իսկ պատճառով այն դժվար է հաղթահարվում և թույլ տալիս առաջ գնալ: Սակայն նա կարծում է, որ կարևորն այն չի ինչ տեղի է ունեցել, բայց կարևոր է, թե ինչպես մարդն իրեն կդրսևորի տեղի ունեցած իրադարձության դեպքում:

«Ես հուսով եմ, որ այն մարդիկ, ովքեր կիմանան այս պատմությունը, նույնպես կցանկանան աշխատել այս պահի վրա, գնալ առաջ և երբեք չկապել վիրավորանքի հանգույցներ: Մենք հանգամանքների արտացոլքն ենք»,- նշել է 32- ամյա ռեժիսորը:
    Դիտվել է 1601 անգամ