Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ոսկե դիմակի» դափնեկիրը կընտրվեն 56 ներկայացումներից

11.14.2014

Նոյեմբերի 13-ին Ռուսաստանում հրապարակվել են 2013-14թթ.-երի «Ոսկե դիմակ» Ազգային թատերական մրցանակաբաշխության մասնակից-թեկնածուների անունները: Նրանցից մրցույթում հաղթելու հավակնություն ունեցողների անուները հանրությանը կներկայացվի 2015 թ.-ի գարնանը Մոսկվայում կայանալիք նույնանուն փառատոնի ժամանակ, որը կեզրափակվի ապրիլի 18-ին, Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկքյի անվան երաժշտական թատրոնում մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ:

Այս տարի փորձագիտական խորհրդի ուշադրությանն է ներկայացվել ավելի քան վեց հարյուր ներկայացում, որոնցից մրցույթը շարունակելու համար ընտրվել են 56-ը: Նշենք, որ մրցութային բեմադրությունները ներկայացնում են ոչ միայն Ռուսաստանի խոշոր թատերական կենտրոնները, այլև երկրի տարբեր տարածաշրջանները:
    Դիտվել է 1057 անգամ