Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նշանավոր ռեժիսորը կցուցադրի մեր մեջի բռնակալներին

11.21.2014

Աշխարհահռչակ բրիտանացի ռեժիսոր Դեկլան Դոննելլանը Մոսկվայում ընթացող Նոր եվրոպական թատրոն (NET) փառատոնի շրջանակներում, ըստ Ալֆրեդ Ժարրիի «Ուբյու թագավարը» պիեսի կներկայացնի ֆրանսիական «Theatre a company» և բրիտանական «Cheek by Jowl» թատրոնների համատեղ նախագիծը: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ներկայացումը հանդիսատեսներին կցուցադրվի երկու անգամ՝ նոյեմբերի 21-ին և 22-ին, Ռուսաստանի մայրաքաղաքի Ազգությունների թատրոնի մեծ բեմում:

Բռնակալ Ուբյու հայրիկի արկածների մասին պատմող «Ուբյու թագավարը» պիեսը լիցեյի 14-ամյա աշակերտ Ժարրին գրել է 19-րդ դարում: Բայց մինչև հիմա այդ ստեղծագործությունը շատ պահանջարկված է աշխարհի թատրոններում, շարժում է հանդիսատեսների հետաքրքրությունը:

«Այդ պիեսը շատ հրատապ է: Նախ, որ այն բուրժուայի մասին է, և այդ իսկ պատճառով, անշուշտ, հասկանալի է շատերին: Բայց առավել կարևոր է այն, որ պիեսն այն մարդկանց մասին է, ովքեր ապրում են մեր ներսում»,- ասել է Դոննելլանը: Նա նաև նշել է, որ շատ հաճախ էգոիստ և, միաժամանակ, հիմար այդ մարդիկ, ովքեր ցանկանում են ամեն ինչ ուտել և գողանալ, չունեն ամոթ, չունեն պատվի ու արժանապատվության հասկացություն: «Թվում է, նրանք պետք է որ մեր համար հետքրքիր չլինեին, սակայն կրկին ու կրկին մարդիկ գալիս են դիտելու Ուբյուին: Եվ դա այն պատճառով, որ Ուբյուն՝ նա է, ում մենք պահում ենք մեր ներսում: Մենք միշտ կարող ենք վերածվել Ուբյուի»,- ասել է ռեժիսորը:

Դեկլան Դոննելլանը վստահ է, որ երկար ժամանակ զարգացած և մեզ մշակույթ տված քաղաքակրթությունը կարող է պահի տակ քանդվել: «Մեկ վայրկյանի ընթացքում մենք կարող ենք դրանից զրկվել և մեկից երկու հաշվարկի մեջ վերածվել կենդանու: Եվ դա ամենասարսափելին է: Մենք պարտավոր ենք այդ մասին մտածել անընդհատ»,- նշել է նա:

Ռեժիսորի ասելով, իր համար ամենից կարևորն այն է, որ ներկայացումը լինի կենդանի: Եվ, որ հանդիսատեսները ներկայացումը դիտելիս ընկալեն այդ կենսափորձը:
«Ըստ էության դա միակ բանն է, որ իմաստ ունի: Ներկայացումը պարտավոր չի, որ լինի խելացի, պարտավոր չի, որ լինի հավաստի, ամենակարևորն այն է, որ նա լինի կենդանի և միայն այդ ժամանակ կդառնա հետաքրքիր»,- կարծում է Դոննելլանը:

Նա մի խումբ ֆրանսիացի դերասանների հետ աշխատում է արդեն 8 տարի:

«Այս դերասանական խմբին իդեալականորեն հարմար պիեսի որոնումը երկար տևեց: Ընտրեցինք Ժարրիի «Ուբյու թագավարը» պիեսը, հեղինակ, որի հետ աշխատում եմ առաջին անգամ»,- ասել է Դոննելլանը:

Ըստ փորձագետների, այս բեմադրությունը, ընդհանրապես, նման չի այն ներկայացումներին, որոնք ռեժիսորն իրականացրել է նախկինում:

    Դիտվել է 974 անգամ