Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խորհուրդ է տրվում թատրոն գալուց առաջ վերընթերցել «Ձյունե թագուհին»

11.28.2014


Ռուսաստանի Մեծ թատրոնում այսօր պրեմիերայի օր է: Ցուցադրվում է «Կայը և Հերդայի պատմությունը» երկու գործողությամբ օպերան՝ ըստ Հանս Քրիստիան Անդերսենի հանրաճանաչ հեքիաթի:

20-21 –րդ դարերի ռուսական դասական երաժշտության ներկայացուցիչ Սերգեյ Բանևիչի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն առաջին անգամ բեմ է բարձրացվել 1980 թ.-ին Սանկտ-Պետերբուրգի Կիրովի անվան (Այսօր՝ Մարինյան) թատրոնում: Այն ավելի քան 30 տարի չէր իջնում բեմից: Եվ ահա կոմպոզիտորը Ռուսաստանի գլխավոր թատերական հրապարակում ներկայացնում է երկու գործողությամբ իր ստեղծագործության նոր խմբագրությունը:

Ներկայացման ռեժիսորի ասելով. «Այդ օպերայում կա և վառ սյուժե և դինամիկ զարգացող գործողություն, և գլխավորը՝ շատ լավ երաժշտություն»: Ըստ բեմադրիչի բեմադրությունը պահպանում է «անդերսենյան կոլորիտը»: Դրան նա հասել է լինելով և ուսումնասիրելով Անդերսենի հայրենի քաղաքի՝ Օդենսեի յուրահատկությունները, փորձելով հասկանալ գրողի հեքիաթների աշխարհն ընդհանրապես և գաղափարը:

Ռեժիսորը խորհուրդ է տվել հանդիսատեսին, համենայնդեպս, թատրոն գալուց առաջ վերընթերցել «Ձյունե թագուհին» հեքիաթը: Նրա ասելով օպերան ստեղծելիս լիբրետոյի հեղինակը և կոմպոզիտորը աշխատել են խտացնել գործողությունները, այդ իսկ պատճառով հեքիաթի դրվագների մի մասը դուրս են մնացել ներկայացումից:
    Դիտվել է 1009 անգամ