Աստվածաշնչյան «Երգ երգոցը» կատարում են տիկնիկները09.04.2013
Պետերբուրգի Տիկնիկների մեծ թատրոնը թատերական շրջանը կբացի պրեմերիայով: Թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուսլան Կուդաշովի բեմադրությամբ հանդիսատեսին կներկայացվի աստվածաշնչյան «Երգ երգոցը»:
Թերևս Հին կտակարանի առավել առեղծվածային և բանաստեղծական գրքերից մեկի բովանդակությունը թատերականացված եղանակով վերապատմում է Սողոմոն թագավորի և նրա սիրելի կնոջ մասին:
Ռուսլան Կուդաշովի և նրա ստեղծագործական խմբի «Երգ երգոցը» սիրո մետաֆիզիկայի ուսումնասիրություն է: Ռեժիսորը պահպանում է ենթագիտակցականի մեթոդը, այդ իսկ պատճառով հետևում է երկու արխետիպային և ոչ թե կոնկրետ սիրահարների երկխոսությանը և ճակատագրին՝ լինեն նրանք Ադամն ու Եվան, Ռոմեոն ու Ջուլիետան, թե՝ Պիեռոն ու Կալամբինան:
Նա ստեղծագործում է «երազների շարք» սիրո մասին: Այդ երազները բեմում ստանում են մարմին և արյուն, առարկայանում են ու ստանում իրերի և տիկնիկների կոնկրետ նկարագիր: Նրանք դառնում են խորհրդանիշեր՝ հաշվարկված հանդիսատեսի ասոցացված, զգայական ընկալման համար և բաց են զգայությունների և կերպարների իռացիոնալ հոսանքի առջև: