Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պետական թատրոններում բեմադրությունները կգնահատվեն 5 բալանոց համակարգով

12.03.2014


Ռուսաստանցի հանդիսատեսները հնարավորություն կստանան հինգ բալանոց համակարգով գնահատական նշանակել պետական թատրոնների բեմադրություններին: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով՝ «Իզվեստիա» պարբերականին:

Կարծիքների հաշվառումը կսկսվի 2015 թ.-ին: Ներկայացումները հնարավոր կլինի գնահատել համացանցում և թատրոնների սրահներում, որտեղ հանդիսատեսներին կառաջարկվի համապատասխան պրոֆիլներ (հարցաթերթիկներ):

«Եթե պետությունը ներկայացում բեմադրելու համար ծախսում է 30 մլն ռուբլի, ուրեմն իրավունք ունի իմանալու հանդիսատեսների գնահատականը և ղեկավարությանը պահանջներ ներկայացնելու այն դեպքում, եթե արձագանքների ճնշող մասը բացասական է»,- ասել է ՌԴ մշակույթի նախարարության պատասխանատու աշխատակցուհի Իրինա Տարասովան:

Հանդիսատեսներին ներկյացումները գնահատելու հնարավորության ընձեռումը իր ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից ցուցաբերվող ծառայությունների որակը ստուգելու ուղղությամբ Ռուսաստանի մշակույթի նախարարությունում վերջերս մշակված համակարգի մի բաղադրիչն է :

Հինգ չափանիշներով (դրանց մեջ մտնում են նաև «պայմանների հարմարավետությունը» և «աշխատակիցների քաղաքավարությունը») գնահատական տալու իրավասություն ունեն հանդիսատեսները և Մշակույթի նախարարությանն առընթեր հանրային խորհուրդը:

Թատերական գործիչները հիմնականում բացասաբար են մոտեցել այս նորամուծությանը: Իսկ ռեժիսոր Վասիլի Բարխատովի կարծիքով գնահատելու իրավունք պիտի տրվի նաև մշակույթի աշխատողներին: «Հանդիսատեսներն, իհարկե, իրավունք ունեն իրենց գնահատականնեը նշանակելու: Նրանք արդեն վաղուց են դրանով զբաղվում համացանցում, թեև նրանց արտահայտությունները երբեմն հեռու են նրբանկատությունից»,- նկատել է նա, միաժամանակ մտավախություն հայտնելով, որ այս ամենը կարող է հանգեցնել աբսուրդի:

Գնահատականների վերաբերյալ հաշվետվությունները պետք է կազմվեն ինչպես ամեն ամիս, այնպես էլ յուրաքանչյուր եռամսյակ: Ըստ ՌԴ մշակույթի նախարարության ներկայացուցիչների, մեծ բյուջետային ներկայացումների ցածր գնահատականը կարող է պատճառ դառնալ տնօրենին և գեղարվեստական ղեկավարին դիսցիպլինար տույժի ենթարկելու համար:
    Դիտվել է 982 անգամ