Արտիստուհու խոստովանությունը սեփական ձայնալարերը շարքից հանելու մասին12.05.2014
Մի քանի օր հետո լրանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ալիսա Ֆրեյնդլիխի ծննդյան 80 ամյակը: Սիրված դերասանուհու երկարամյա մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերած փորձից «taglur.am»-ը ներկայացնում է մի հետաքրքիր նկատառում՝ որը նա արել է «Российская газета» պարբերականին տված հարցազրույցում:
- Երիտասարդ դերասանուհիները սովորաբար ունենում են մշտական խաղացանկ, թռչկոտում են մի դերից՝ մյուսը: Իսկ երբ վրա է հասնում որոշակի տարիքը, ապա դերերն այնքան էլ շատ չեն: Ստիպված ես լինում ուժերդ լարել, հատուկ փնտրել-գտնել ուշադրության արժանի ինչ-որ մի բան դրամատուրգիայում:
Սակայն, ես հասկանում եմ, որ ցանկացած տեղապտույտ վտանգավոր է: Այդ պատճառով ես միշտ ինչ-որ մի աշխատանք եմ փնտրում իմ համար: Առանց դերի մի այդպիսի ժամանակահատվածում ես պատրաստեցի «Վառվիր, վառվիր իմ աստղ» ներկայացում-համերգն՝ ըստ Մարինա Ցվետաևայի բանաստեղծությունների:
10 տարի մենք նրա հետ ելույթներ ունեցանք ոչ միայն Ռուսաստանում: «Մենք» ասելով ես նկատի ունեմ ինձ և մեր թատրոնի երկու արտիստներին՝ հիասքանչ գիթառահարներ, «Կավալեր-դուետ» կազմած Վլադիմիր Բալագինին ու Անատոլի Կոպտևին: Նրանք երգի ժամանակ լավ էին «պաշտպանում թիկունքս», ձգտում էին օգնել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է: Բայց հետո ես երգել չէի կարողանում և մենք փակեցինք ներկայացումը...
... Որովհետև ծխում եմ՝ ահա կարճ պատասխանը: Ամեն ինչից զատ, իմ ձայնալարերը բեմում 60 տարի շահագործելուց հետո լրջորեն մաշվել են: Չեմ երգում նաև տանը: Վերջին անգամ ես նրանց նկատմամբ (ձայնալարերի նկատմամբ–խմբ.) ձեռ առնելու հողի վրա եմ ուժ գործադրել, հենց այդ նույն՝ «Վառվիր, վառվիր իմ աստղ» ներկայացման ժամանակ: