Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երգչուհին մեկ մլն ռուբլի է նվիրել օպերայի և բալետի թատրոնին

12.08.2014

Մարինյան թատրոնի հայտնի մեներգչուհի, Ռուսաստանի ժաղովրդական արտիստուհի Աննա Նետրեբկոն, որպես օգնություն, մեկ միլիոն ռուբլի է նվիրել Դոնեցկի Անատոլի Սոլյավյանենկոյի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնին: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Բարեգործական այս ակցիան արտիստուհին կատարել է նախօրեին՝ դեկտեմբերի 7-ին Սանկտ-Պետերբուրգի 3-րդ միջազգային մշակույթի ֆորումի բացման օր:

«Ես Դոնեցկում ունեմ ընկերներ, երիտասարդ երաժիշտներ: Նրանք պատմել են, թե ինչպես են իրենք ապրում ռումբերի ներքո, բայց, միևնույնն է հաճախում են կոնսերվատորիայի պարապմունքներին: Ես քաղաքական գործիչ չեմ, սակայն ես շատ եմ ցանկանում օժանդակության ձեռք մեկնել Դոնեցկին»,- ասել է Նետրեբկոն:

Դերասանուհին Դոնեցկի թատրոնին նվիրաբերությունը կատարել է իր անձնական միջոցներից:
    Դիտվել է 1050 անգամ