Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աննա Նետրեբկոյին Ավստրիայում բարեգործության համար քննադատել են

12.09.2014


Օպերային երգռուհի Աննա Նետրեբկոն, ով ռուսական-ավստրիական քաղաքացիություն ունի, Ավստրիայում քննադատության է ենթարկվել Դոնեցկի օպերայի և բալատի թատրոնին օգնություն ցուցաբերելու համար:

Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Բարեգործական ակցիան տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին Սանկտ-Պետերբուրգում: Նետրեբկոն 1 մլն ռուբլու սերտիֆիկատ է փոխանցել Դոնեցկի Անատոլի Սոլովյանենկոյի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնին: Արտիստուհին խորապես անհանգստացել է այնտեղ գտնվող իր գործընկերների վիճակի համար, որոնք իրենց աշխատանքը կատարում են «ռումբերի տակ»: Նա ակցիայի ժամանակ նաև հայտնել էր, որ ինքը քաղաքական գործիչ չի և պարզապես ցանկացել է օգնության ձեռք մեկնել ընկերներին:

Ավստրիական լրատվամիջոցների և պաշտոնական գերատեսչությունների դժգոհությունը երգչուհուց արտահայտվել է նաև լուսանկարների տեսքով, որոնցում Նետրեբկոն ներկայացված է «Նովոռոսիայի դրոշի» ֆոնի վրա:

Ավստրիայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի հաստատմամբ, «այդպիսի լուսանկարները կարող են օգտագործվել քարոզչական նպատակներով»:
    Դիտվել է 987 անգամ