Կիևի խորեոգրաֆիայի ուսումնարանը հրաժարվել է ռուսաստանցի իր նախկին սաների օժանդակությունից12.13.2014
Կիևի խորեոգրաֆիայի ուսումնարանի ղեկավարությունը հրաժարվել է իրենց կրթօջախը վերանորոգելու նպատակով Ռուսաստանի Մեծ թատրոնի աստղերի հավաքած ֆինանսական միջոցներից; Այդ մասին ուսումնական հաստատության տնօրենի հայտարարությունը տեղադրված է Ուկրաինայի Մշակույթի նախարարության պաշտոնական կայքում:
Դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սվետլանա Զախարովայի նախաձեռնությամբ Մեծ թատրոնում կայացավ «Բալետ առանց սահմանների» երեկոն: Միջոցառմանը մասնակցում էին համաշխարհային բալետի աստղեր, իսկ հավաքված միջոցները նախատեսվում էր տրամադրել Կիևի խորեոգրաֆիայի ուսումնարանի նորգման նպատակին:
Նշենք, որ համերգի պրոդյուսերը դարձած Մեծ թատրոնի մենակատար Յուրի Բարանովը և Սվետլանա Զախարովան այդ կրթական հաստատության շրջանավարտներ են:
Մեծ թատրոնի արտիստների օժանդակությունից հրաժարվելու պատճառն, ըստ ուսումնարանի տնօրենի, հանդիսացել է Զախարովայի դիրքորոշումը: Բանն այն է, որ Զախարովան ռուսաստանցի 150 մշակութային գործիչներից մեկն է, ով ընթացիկ տարվա գարնանը ստորագրել է ՌԴ նախագահ Պուտինի դիրքորոշման նկատմամբ համակրանք արտահայտող նամակի տակ՝ Ուկրաինայի և Ղրիմի հարցում:
«Բնական է, որ Կիևի պետական խորեոգրաֆիայի ուսումնարանը հրաժարվում է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Զախարովայի օգնությունից»,- աված է Դորոշենկոյի նամակում: