Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնի երգչուհու դրամական նվիրատվությունն, այնուամենայնիվ, հասավ թատրոնին

12.16.2014

Դոնեցկի Ա. Սոլովյանենկոյի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ստացել է հայտնի օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի կողմից, իր անձնական միջոցներից մասհանված 1 մլն ռուբլի նվիրատվությունը: Այդ մասին Դոնեցկի նորությունների գործակալության տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին;

Մշակութային օջախի տնօրեն Եվգենի Դենիսենկոն շնորհակալություն է հայտնել արտիստուհուն և Նովոռոսսիայի Գերագույն խորհրդին՝ թատրոնին օժանդակելու համար: Նրա ասելով նվիրաբերված ֆինանսական միջոցների հիմնական մասը կծախսվի դեկորացիաներ պատրաստելու վրա, իսկ մնացած փողը կտրվի օգնության կարիք ունեցող դերասաններին:

Ասենք, որ Նետրեբկոյի այս մարդասիրական քայլը ամենուր չի որ ընդունվել է բարյացկամորեն: Օրինակ, երգչուհին, որ միաժամանակ Ավստրիայի և Ռուսաստանի քաղաքացի է հանդիսանում, բավականին սուր քննադատությունների էր ենթարկվել ավստրիական լրատվամիջոցների կողմից:

    Դիտվել է 909 անգամ