Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գլխավոր ռեժիսորը ոչ ուրիշների, ոչ էլ սեփական բեմադրություններն էր դիտում

12.18.2014

Սանկտ-Պետերբուրգի պետական դրամատիկական «Նա Լիտեյնոմ» թատրոնի գլխավոր ռեժիսոր Իգոր Լարինը ազատվել է աշխատանքից պարբերաբար անհարգելի բացակայելու համար: Ընդ որում, գլխավոր ռեժիսորի այդ բացակայությունները եղել են ոչ միայն գործընկերների, այլև սեփական բեմադրությունների ժամանակ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «news.mail.ru»-ին:

Հաղորդագրությունը նշում է, որ Լարինը, որպես գլխավոր ռեժիսոր, գլխավորում է նաև Յարոսլավի պատանի հանդիսատեսի պետական թատրոնը: Հատկանշական է, որ նա թե այս և թե երկրորդ թատրոնին առաջարկել է միևնուն ներկայացումները, առանց հաշվի առնելու դրանց առանձնահատկությունները, թատերախմբի և թատրոնի յուրահատկությունները:

««Նա Լիտեյնոմ» թատրոնը չի կարող և պարտավոր չի լինել Յարոսլավի պատանի հանդիսատեսի կամ որևէ մեկ այլ թատրոնի երկվորյակը»,- ասել են թատրոնի մամլո ծառայությունում:

Բայց և այնպես, թեև աշխատանքից ազատելուն, Լարինի բեմադրած ներկայացումները Սանկտ Պետերբուրգի թատրոնի խաղացանկում կպահպանվեն: Տեղեկատվությունը չի հաղորդում, թե ինչպես է դասավորվել գլխավոր ռեժիսորի և նրա բեմադրությունների ճակատագիրը Յարոսլավի պատանի հանդիսատեսի թատրոնում:
    Դիտվել է 952 անգամ