Թատրոնի պատի մեջ հայտնաբերվել է ապագա սերունդներին հասցեագրված ուղերձ12.19.2014
Ռուսաստանի Տագիլ քաղաքի թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքում, պատերից մեկի մեջ հայտնաբերվել է տանիքի ծածկաթիթեղի մի կտոր, որի վրա կարմիր ներկով գրված է եղել «Ուղերձ սերունդներին» վերնագիրով մի տեքստ: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Այս գրությունը «զմռսվել» է 1954 թ.-ի մարտի 15-ին՝ ոչ նվագախմբային թմբկահարման, ոչ էլ ամբոխի բարձրագոչ աղմուկի ներքո: Սակայն այն սերունդներին կպատմի, որ այս թատրոնը կառուցվել է, ոչ թե կոմերիտական բրիգադների ուժերով, ինչպես հետագայում դա կպնդեն տարեգիրները, այլ ստեղծվել է բանտարկյալների՝ 20-րդ հարյուրամյակի ստրուկների արյան և ոսկորների վրա: Ողջույն գալիք սերնդին: Եվ թող ձեր կյանքն ու ձեր ժամանակաշրջանը չիմանան, թե ինչ բան է ստրկությունը և մարդու կողմից մարդու ստորացումը: Ողջույներով՝ Ի.Լ.Կոժին, Ռ.Գ.Շարիպով, Յու.Ն.Նիգմատուլին: 15/III 1954»,- գրված է ուղերձում::
Այս գրությամբ թիթեղն այժմ գտնվում է Տագիլի քաղաքային թատրոնի թանգարանում: