Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մրցանակներ նրանց, ով կարծում է, որ «բոլոր հրաշքները լինում են բեմի վրա»

12.23.2014

Կայացավ Ռուսաստանի թատերական կյանքի տարեվերջյան ամփոփումներից առավել մասնագիտականներից և առավել հեղինակավորներից մեկի հանդիսավոր արարողությունը: Ստանիսլավսկու մրցանակներ հանձնվեցին նրանց ովքեր թատրոն երևույթի նախապատրաստությանը մասնակից են թե բեմի վրա և թե բեմից դուրս: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Ստանիսլավսկու մրցանակի դափնեկիրներ են դառնում ոչ միայն դերասանները, այլև դերասանի արվեստն ուսուցանող մանկավարժները, նաև՝ թատերագետները, պրոդյուսերները, նկարիչները:

Այս մրցանակաբաշխության հաղթողները ըստ կանոնակարգի հայտարարվում են շատ ավելի շուտ քան կայանում է մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Բայց դա չի խանգարում պահի հանդիսավորությանը:

Արարողությունը կարելի է համեմատել թատերխումբ ձևավորելու գործընթացի հետ: Պարզապես այդ խորհրդանշական խումբը չի հավաքվում կոնկրետ որևէ թատրոնի համար, այլ ներկայացնում է թատրոն երևույթն ընդհանրապես, քանի որ պարգևատրվածների համախումբն իր կազմով և բովանդակությամբ ներկայացնում է պայմանական թատերախումբ, որտեղ կան դերասաններ, ռեժիսորներ, նկարիչներ, ադմինիստրատորներ:

Որպես ադմինիստրատոր այդ մրցանակը այս անգամ գտավ իր հասցեատիրոջը՝ ի դեմս Ռուսաստանի Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինի: Նա մրցանակի արժանացել է երկար տարիների այն արդյունավետ աշխատանքի համար, որ կատարել է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնում:

«Բեմանկարչություն» անվանակարգում մրցանակ շնորհվեց բեմանկարիչ Դմիտրի Իսմագիլովին, որը լուսային ձևավորում է կատարել ավելի քան 400 բեմադրությունների համար:

Ի դեպ, այս մրցանակի ապագա դափնեկիրները Ռուսաստանի թատերական միջավայրի ներսում, ներքին քվեարկությամբ են որոշվում: Այսինքն, այն դափնեկրի պրոֆեսիոնալիզմի գնահատական է, որ տրվում է մասնագետների կողմից: Իսկ դա մրցանակն ստացողների համար նշանակում է իրենց աշխատանքի բարձրագույն գնահատանք:

Դերասաններից Ստանիսլավսկու մրցանակի դափնեկիրներ դարձան Դանիլա Կոզլովսկին, ով հանդես է գալիս Լև Դոդինի բեմադրած «Բալենու այգում»՝: Նա մարմնավորել է Լոպախինի կերպարը: Այս նույն ներկայացման մեջ հանդես եկող Ելիզավետա Բոյարսկայան նույնպես դարձավ մրցանակակիր, թեև, պետք է նշել, որ տարվա ընթացքում նրա մարմնավորած Մցենսկի կոմսության լեդի Մաքբեթը նույնպես վեր է բոլոր տեսակի գովեստներից: «Իմ համար սա ավանս է»,- նշել է դերասանուհին:

«Թերևս պետք է վերցնել Ստանիսլավսկու այն խոսքերը, որ, եթե կա աշխարհում ինչ-որ մի հրաշք, ապա դա բեմի վրա է: Ով կարծում է, որ բոլոր հրաշքները լինում են բեմի վրա, և դրան հավատում են, ինչպես սրբության, հենց նրանք էլ հարմար են այն բանի համար, որ ստանան այսպիսի բարձր պարգև»,- հանդիսավոր արարողության ժամանակ նշել է մրցութային հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Մաքսակովան:

Մրցանակ ստացավ նաև դերասան Կոնստանտին Խաբյենսկին: Նա իր մրցանակը համարեց «Մաուգլիի սերունդը» ներկայացման ողջ ստեղծագործական խմբի նվաճումը:
    Դիտվել է 941 անգամ