Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պարգևատրվել են նաև թատերական գործիչները

12.24.2014


Ռուսաստանի կառավարության որոշմամբ, ստեղծագործական գործունեությունը խթանելու նպատակով, ի թիվս մշակութային տարբեր ոլորտների 57 ներկայացուցիչների, 2014թ.-ին ծավալած արդյունավետ գործունեության համար մեկական մլն ռուբլու պարգևավճարներ են հատկացվել նաև մի շարք թատերական գործիչների:

Այսպես, կառավարության այդ խրախուսանքին են արժանացել ՌԴ Ազգային թատերական արվեստի բարձրագույն պարգևի՝ «Ոսկե դիմակ» փառատոնի նախագահ Գեորգի Տարատորկինը և նախագծի հեղինակ Մարիա Ռևյակինան, Սանկտ-Պետերբուրգի Փոքր դրամատիկական թատրոն-Եվրոպայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Լև Դոդինը, «Թատերական արվեստի ստուդիայի» ղեկավար Սերգեյ Ժենովաչը և թատրոնի գլխավոր նկարիչ Ալեքսանդր Բորովսկին:
    Դիտվել է 879 անգամ