Թագավոր-Արևի երիտասարդության շրջանը ըստ Դյումա հոր12.25.2014
Մոսկվայի «Փոքր թատրոն»-ում այսօր կկայանա Ալեքսանդր Դյումա-հոր «Լյուդովիկոս 14-րդի երիտասարդությունը» պիեսի բեմադրության գլխավոր փորձը: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ներկայացման գործողությունները հանդիսատեսին տեղափոխում են այն ժամանակները, երբ Ֆրանսիայի ամենահայտնի միապետը՝ Թագավոր-Արև Լյուդոբիկոս 14-րդը երիտասարդ էր, նրա միտքը զբաղված էր ոչ թե երկրի ղեկավարման խնդիրներով, այլ զվարճանքներով, բալետով, որսով և երիտասարդ ֆավորիտուհիներով:
Պատմությունը սկսվում է այն պահից, երբ Լյուդովիկոսը գլուխ էր կոտրում պալատի բանսարկությունների վրա, երբ ծանոթանում է պալատական պաստառագործ Պոկլենի որդու՝ Ժան Բատիստի հետ, ում հայրը համարում էր, որ որդին անբան ու թեթևաբարո մեկն է: Երիտասարդը իր համար վերցնելով Մոլիեր անունը և ունենալով հատուկ թատերական արտոնությունների հույս, թագավորին առաջարկում է զվարճալի մի ելք ստեղծված կացությունից դուրս գալու համար:
Ներկայացման ռեժիսորն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Սալոմինը: Լյուդովիկոս 14-րդի դերում հանդես է գալիս Միխայիլ Մարտյանովը:
Ներկայացման պրեմիերան կկայանա ամանորյա տոներից հետո՝ հունվարի 9-ին և 30-ին: