Վանաձորում Հովհ. Աբելյանի անվան թատրոնի ամանորյա թատերախաղը դիտել է 10 հազար հանդիսատես12.30.2014
Այսօր Վանաձորի Հվհ. Աբելյանի անվան պետական թատրոնում փոքրիկ հանդիսատեսները ականատես եղան ամանորյա ներկայացման այն շքերթի եզրափակիչ ակորդին, որը թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, պիեսի հեղինակ Էլֆիք Զոհրաբյանը, բեմադրության ռեժիսոր Սարգիս Մանուկյանը որպես նվեր նախապատրաստել էին լոռեցի մանուկների համար:
Բեմադրության պրեմիերային ցուցադրությունները կայացել էին Ստեփանավանում և Վանաձորում, ապա օրական 3 անգամ ներկայացվել նաև ըստ սահմանված ծրագրի: Այդ հաշվարկով ամանորյա թատերախաղը դիտելու հնարավորություն ստացան ավելի քան 10 հազար հանդիսատես:
Դասական լուծումներով հեքիաթ-ներկայացման ցուցադրությունը, որը մեկնարկել էր դեկտեմբերի 20-ին, բազում գեղեցիկ ու հաճելի պահեր պարգևեց կրտսեր տարիքի հանդիսատեսներին: Ներկայացումը և պիեսը դասականի ու ժամանակակցի համադրություն էր և հյուսված էր միասնության, հավատարմության ու միաբանության գաղափարի և, անշուշտ, հեքիաթային հրաագործության առանցքի շուրջ:
Անսպասելի գործողությունները, նուրբ հումորը և կախարդական տեսարանները ներկայացումը փոքրիկ հանդիսատեսների համար դարձնում էին զվարճալի և հետաքրքիր:
Ավելացնենք, որ ամանորյա բեմադրության մեջ զբաղված էին թատրոնի ավագ, միջին և երիտասարդ սերնդի դերասանները, տեղեկացնում է «Լոռու մարզ» մարզային լրագիրը: