Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառատոն որտեղ ցուցադրում են հեքիաթներ և ծանոթացնում երաժշտական գործիքների հետ

01.05.2015


Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Ծննդյան տոների երաժշտական հեքիաթների փառատոնը, որի ժամանակ փոքրահասակ հանդիսատեսներին կներկայացվեն Շարլ Պերոյի, Գրիմ Եղբայրների, Հանս Քրիսթիան Անդերսենի, ռուս մանկագիրների գրած հեքիաթների թեմաներով ներկայացումներ:

Փառատոնային ներկայացումներին մասնակցում են ոչ միայն թատրոնների դերասանները, այլև տարբեր եարաժշտական կոլեկտիվներ և ճանաչված երգիչ-երգչուհիններ:

Ի դեպ, փառատոնի առանձնահատկություններից մեկը հենց երաժշտական բազմաթիվ ժանրերի ու ստեղծագործությունների առատ օգտագործումն է ներկայացումների ժամանակ: Յուրաքանչյուր ներկայացման մեջ, յուրաքանչյուր հերոսի մոտ կա մի որևէ երաժշտական գործիք՝ ջութակ, բայան, ֆլեյտա, փող, կլավեսին, քնար և այլն: Այս յուրահատուկ ներկայացումների ժամանակ երեխաները ոչ միայն կրկին կհաղորդակցվեն հեքիթների հերոսների հետ և կվերհիշեն կամ վերստին կծանոթանան նրանց հետ տեղի ունեցած պատմություններին, այլև կունկդրեն երաժշտական ստեղծագործություններ և կիմանան, թե ինչպիսի ձայնով են օժտված համապատասխան երաժշտական գործիքները:

Փառատոնը կշարունակվի մինչև հունվարի 10-ը:
    Դիտվել է 831 անգամ