Արտակարգ դեպք Լոնդոնի կենտրոնում գտնվող թագուհու թատրոնում01.06.2015
Հունվարի 3-ին Լոնդոնի կենտրոնում, Սոհո շրջանում գտնվող «Queens» թատրոնում, «Թշվառները» մյուզիքլի ներկայացման ժամանակ, լույսերը մարելու պատճառով, բոլոր հանդիսատեսներն ու դերասանները անմիջապես տարհանվել են դահլիճից: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «kazpravda.kz»:
Այստեղ ժամանած հրշեջների ասելով թատրոնի էլեկտրամատակարարման խափանման պատճառ է հանդիսացել տրանսֆորմատորների գերտաքացումը:
Ընդհանուր առմամբ արտակարգ իրավիճակի հետևանքով այդ երեկո թատրոնից տարհանվել է 1200 մարդ:
Լույսերը հանգչելու և թատրոնում գտնվողների տարհանման ընթացքում արտակարգ այլ դեպք չի արձանագրվել:
Հաղորդվում է, որ, թեև դրանից հետո երեկոյան ներկայացումը չեղյալ է հայտարարվել, բայց հաջորդ օրերին թատրոնը կշարունակի աշխատանքը իր սովորական ռեժիմով: