Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երգչուհին արժանացել է հայրենիքի բարձրագույն պարգևին

01.07.2015


Ռուսաստանի և Աբխազիայի ժողովրդական արտիստուհի, օպերային երգչուհի Խիբլա Գերզմավան արժանացել է Աբխազիայի բարձրագույն պետական պարգևին՝ առաջին աստիճանի Պատվի և փառքի շքանշանի: Այդ մասին Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հրամանագիրը ստորագրել է հունվարի 6-ին, հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

«Ձեր զարմանալի գեղեցիկ ձայնը հնչում է աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերից և Մոսկվայի Կ.Ս. Ստանիսլավսկու և Վ. Ի. Նեմիրովիչ-Դանչենկոյի հարազատ թատրոնում: Դուք Աբխազիայի և Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի եք: Դուք արժանացել եք մշակույթի և արվեստի ոլորտում բարձրագույն պարգևների, համագործակցում եք նշանավոր երաժիշտների հետ, իսկ Ձեր ելույթները միշտ արժանանում են մեծ հաջողության՝ ամբողջ աշխարհում»,- ասված է երգչուհու ծննդյան տարեդարձի առթիվ Աբխազիայի նախագահի շնորհավորական ուղերձում:

Ուղերձում նշվում է նաև երգչուհու նախաձեռնությամբ անցկացվող «Խիբլա Գերզմավան հրավիրում է» փառատոնի մասին, որը վերածվել է Աբխազիայի յուրահատուկ մշակութային այցեքարտի:
    Դիտվել է 912 անգամ