Իրեն լքած տարփածոյին Պեպան փնտրում է Լոնդոնի թատրոնում01.14.2015
Լոնդոնի «Playhouse» թատրոնում բեմադրել են «Կանայք ջղային խանգարման եզրին» մյուզիքլը՝ ըստ իսպանացի հանրահռչակ կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարի համանուն կինոնկարի: Ներկայացումը դիտելու համար Իսպանիայից Լոնդոն է ժամանել անգամ ինքը՝ հայտնի կինոռեժիսորը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
«Դա հիանալի ներկայացում է, շատ ծիծաղելի, հիասքանչ երաժշտությամբ: Ես հուսով եմ, որ այն հաջողություն կունենա: Դրան այն արժանի է»,- ասել է Պեդրո Ալմոդովարը:
Պեպա Մարկոսի արկածների պատմությունը, ով փնտրում է իրեն լքած տարփածոյին և էլի երկու հերոսների, որոնց ճակատագրերը զարմանալի ձևով միահյուսվում են իր ճակատագրի հետ, էկրանից բեմ է տեղափոխվել գրեթե առանց փոփոխության:
Ներկայացման համար երաժշտությունը և լիբրետոն գրվել են դեռևս 2009 թ.-ին, սակայն Բրոդվեյում մյուզիքլը հաջողություն չի ունեցել: Ներկայացումը նույնիսկ հանվել է խաղացանկից նախատեսված ժամանակից ավելի շուտ: Բեմադրության ռեժիսոր Բարթլեթթ Շերը փորձել է վերաթողարկել այն Մեծ Բրիտանիայում: Այս անգամ, պրեմիերայից անմիջապես հետո, մյուզիքլը քննադատների կողմից ստացել է դրական արձագանք:
«Ցանկացած մյուզիքլում գլխավորն այն է, որ գտնվի պատճառը, որի շնորհիվ հերոսները սկսում են երգել, երբ բառերը նրանց արդեն քիչ են թվում: Պեդրոյի ֆիլմում կա կիրք, խելացնորություն և ինքնատիպություն, որոնք անհրաժեշտ են մյուզիքլին»,- նշել է ներկայացման ռեժիսոր Բարթլեթթ Շերը: