Բնակմակերեսի մեծ մասը վերածել էր երաժշտական դահլիճի և դիմահարդարանի01.20.2015
Թատերական գործիչների և թատերասերների առջև կրկին իր դռներն է բացել Կոնստանտին Ստանիսլավսկու տուն-թանգարանը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ntv.ru»-ին:
Մոսկվայի Լեոնտևյան փակուղում գտնվող առանձնատանը ռուս նշանավոր թատերական գործիչը անցկացրել է իր կյանքի վերջին 17 տարիներըլ: Այն, որպես տուն թանգարան սկսել է գործել 1948 թ.-ից: Վերջին անգամ այստեղ շինարարական-վերականգնողական աշխատանքներ են իրականացվել 40 տարի առաջ:
Չնայած, որ վերջին երկու տարիներին այս տանը սկսվեց մեծամաշտաբ հիմնանորոգում, սակայն այդ աշխատանքների ավարտից հետո էլ այստեղ չի զգացվում ոչ մի թարմության կամ վերանորոգումից հետո բնորոշ իրավիճակ: Հատակը ճռճռում է, կահույքը մաշված է...
Սակայն, պարզվում է, լավ վերականգնողի աշխատանքը հենց այդպիսին էլ պիտի լինի, այն չպետք է աչքի զարնի, ավելին, նկատելի լինի:
Ստանիսլավսկու թանգարանը անվանում են տուն, թեև Ստանիսլավսկին ու իր կինը Մարիա Պետրովնա Լիլինան այդտեղ զբաղեցրել են միայն երկրորդ հարկում գտնվող մի քանի սենյակներ: Նրանք այստեղ են տեղափոխվել 1921 թ.-ին, այն բանից հետո, երբ նրանց պատկանող առանձնատունը բռնագրավվել է և նրանց բակը վերածվել է ավտոհավաքակայանի:
Թեև նախկինի համեմատությամբ, այս նոր տան մեջ նրանց կենսական տարածքը շատ էր նեղացել, սակայն Ստանիսլավսկին հարմարվող էր և, բոլորովին մեծ պահանջներ չէր ունենում կենցաղային պայմանների փոփոխման խնդիրներում: Ավելին, պետության կողմից իրենց հատկացված բնակմակերեսի մեծ մասը նա վերածել էր երաժշտական դահլիճի և դիմահարդարանի՝ իր դերասանների համար: