Կբացվի ռեժիսուրայի համաշխարհային կենտրոն դառնալու հավակնությամբ համակարգ01.20.2015
Մոսկվայի «Ստանիսլավսկի էլեկտրաթատրոնը» (այժմ այդպես է կոչվում Մոսկվայի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնը) հանդիսավորությամբ կբացվի հունվարի 26-ին: Այդ մասին հաղորդում է Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Նորացված թատրոնը հանդիսատեսի առջև իր դռները կբացի պրեմիերայով՝ ներկայացնելով Եվրիպիդեսի Բաքոսուհիները» ողբերգության մեկնաբանության բեմական տարբերակը՝ ըստ հույն ժամանակակից հայտնի ռեժիսոր Թեոդորոս Թերզոպուլոսի:
Ավելի քան մեկ տարի հիմնանորոգվող թատրոնը մոսկվացիներին և մեգապոլիսի հյուրերին կներկայանա բոլորովին նոր կերպարով, դահլիճներով և ժամանակակից տեխնիկական հարդարանքով ապահովված բեմահարթակներով:
«Ստանիսլավսկի էլեկտրաթատրոնը» իրենից ներկայացնում է ստեղծագործական գործունեության մի մեծ համակարգ, որի կենտրոնը Տվերյան 23 հասցեում գտնվող Ստանիսլավսկու անվան վերականգնված թատրոնն է:
«Ստանիսլավսկի էլեկտրաթատրոնը» իր առջև խնդիր է դրել վերածվել համաշխարհային ռեժիսուրայի կենտրոնի, որտեղ միմյանց կմիավորվեն ժամանակակից խաղացանկային թատրոնը և ժամանակակից մշակութային այլ հարթակները, միյնանց հետ կսինթեզվեն ռեժիսորների, կոմպոզիտորների, նկարիչների, խորեոգրաֆների և դասական թատրոնի ավանդների որոնումները»,- նշում է Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտը:
Ավելացնենք, որ մինչև թատերաշրջանի ավարտը (2015թ. հուլիսը) էլեկտրաթատրոնը կներկայացնի 6 բեմադրության պրեմիերա: