Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացումներ ձոնված սիրելի բանաստեղծներին

01.24.2015

Վաղը՝ հունվարի 25-ին Սանկտ-Պետերբուրգի Մեծ տիկինիկային թատրոնը կներկայացնի «Վիսոցկի- Ռեքվիեմ» նոր բեմադրությունը, որը նվիրված է 20-րդ դարի նշանավոր երգահանին և խոսքի վարպետին: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «timeofart.ru»-ին:

Սա անցյալ դարի ռուս երեք բանաստեղծներին նվիրված 3 ներկայացումներից 2-րդն է, որ թատրոնի ռեժիսոր Ռուսլան Կուդաշովը հանձնում է հանդիսատեսի դատին:

Առաջին բեմադրությունը, որ կրում էր «Բաշլաչյով: Երգող մարդը» վերնագիրը, կայացել է դեռ 2011 թ.-ին:

Եռերգության 3-րդ մասը, որը դեռ գոյություն ունի միայն ռեժիսորական պլաններում, կնվիրվի Իոսիֆ Բրոդսկուն:
    Դիտվել է 1049 անգամ