Բեմադրության համար կիրառել ժողովրդական ֆինանսավորման համաշխարհային փորձը09.10.2013
Թատերական ռեժիսոր Ալեքսանդր Բորդուկովը պրոդյուսերական «Պանորամա» կենտրոնի անմիջական մասնակցությամբ սկսել է Նիլ Սայմոնի «Արևափայլ տղաները» («The Sunshine Boys») պիեսի հիման վրա բեմադրված «Առաջին համարը» նոր ներկայացման փորձերը:
Սակայն այս նոր ներկայացման իրականացմանը օժանդակում է ոչ միայն «Պանորամա»-ն:
Ցանկացած պոտենցիալ հանդիսատես նույնպես կարող է մասնակցել բեմադրության կայացմանը:Ներկայացումն ստեղծողները որոշել են կիրառել ժողովրդական ֆինանսավորման համաշխարհային այդ փորձը: Նույն եղանակով, օրինակ, տակավին վերջերս, «Քրաուդ-ֆանդինգի» «Boomstarter»-ի հարթակում մեկնարկեց նոր ներկայացման համար միջոցների հավաք:
Արդեն հիմա, «Առաջին համարը» ստացել է մեծ քանակի արձագանքներ, սակայն հայտարարված ամբողջ գումարը հավաքելու համար ներկայացման հեղինակներին անհրաժեշտ է գրավել ոչ միայն շահագրգիռ հանդիսատեսներին, այլև պոտենցիալ հովանավորներին: Միջոցների հավաքման ժամկետը լրանում է 2013թ.-ի սեպտեմբերի 28-ին:
«Առաջին համարը» տրագիկոմեդիա է, որը պատմում է հարգարժան տարիքի երկու դերասանների մասին: Նրանք համատեղ աշխատանք սկսելու և բեմերի վրա կրկին փայլատակելու փոխարեն, իրար մեջ հարաբերություններ են պարզում և կռվում հանդիսատեսի համար:
Այս պիեսին անդրադարձը դերասանի բնույթի, արվեստի մարդու միայնության մարդկային սիրո մասին երևակայությունն աշխատեցնելու հնարավորություն է: Թատերախումբը ներկայացումը նվիրել է 20-րդ դարի վերջի նշանավոր այնպիսի ռուս արտիստների սերնդին, ինչպիսիք են Վասիլի Բոչկարյովը, Ալեքսանդր Լենկովը, Ալբերտ Ֆիլոզովը, Անդրեյ Ֆինյագինը և Աննա Իչետկովան: