«Արթմիգրացիա» գավառում գործող թատերական գործիչների համար09.11.2013
Սեպտեմբերի 10-ին մեկնարկեց Համառուսաստանյան երիտասարդական «Արթմիգրացիա» ֆորում-փառատոնը, որը կոչված է ի հայտ բերել նոր սերնդի ռեժիսորների, նկարիչների, պարուսույցների և մենեջերների ստեղծագործական պոտենցիալը: Մասնակիցների մեջ են Ռուսաստանի մայրաքաղաքի բուհերի ոչ վաղ անցյալի շրջանավարտները, ովքեր իրենց արդեն ցույց են տվել Մոսկվայից և Պետերբուրգից դուրս գտնվող մշակութային հարթակներում, հաղորդում է «teatral-online.ru» կայքը:
Մայրաքաղաքից գավառ մեկնածներին և այնտեղ ակտիվ ստեղծագործական գործունեություն իրականացնողներին սատար կանգնելու գաղափարը, պարզվեց որ, շատ մեծ ժողովրդայնություն ունի:
Մրցույթին դիմումներ ներկայացրին մարզային 100 թատրոններ: Արդյունքում՝ փորձագիտական խորհուրդը ընտրեց 6 ներկայացում, որոնք պետք է ցուցադրվեն Ռուսաստանի թատերական գործիչների միության «Նա Ստրաստնոմ» կենտրոնում:
«Արթմիգրացիա»-ն կբացվի Բորիս Պավլովիչի «Ցնցված Տատյանան» ներկայացմամբ: Այն բեմադրվել է Շարիպովո քաղաքի դրամատիկական թատրոնում: Դա ժամանակակից վրացի դրամատուրգ Լաշի Բուգաձեի և Միխաիլ Լերմոնտովի «արևելյան» պոեմների աբսուրդային մանրապատումների մի տարօրինակ համադրություն է:
Բեմում մի քանի շարժումներով, կովկասյան կենցաղի զվարճալի մանրապատումներով ստեղծվում է միաժամանակ պարադոքսային, սարսափելի և ուրախ աշխարհ: Լեռնցիների բարձր ու վեհ հերոսկանության միֆը ջարդոտվում է առօրեականության կույր սարդոստայնում: Ներկայացման գլխավոր հերոսը անվերջանալի պատերազմն է, որը բորբոսի նման թափանցում է ամենօրյա կյանքի մեջ: