Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր լրանում է «Կարապի լիճ» բալետի դասական բեմադրության պրեմիերայի 120 տարին

01.28.2015


120 տարի առաջ, 1895 թ.-ի հունվարի 28-ին (հին տոմարով հունվարի 15-ին) Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում առաջին անգամ ցուցադրվեց Պյոտր Չայկովսկու երաժշտությամբ բեմադրված «Կարապի լիճ» բալետը: Մարիուս Պիտիպայի և Լև Իվանովի խորեոգրաֆիայով ներկայացումը այդ բալետի առաջին բեմադրված տարբերակը չէր, սակայն հենց պետերբուրգյան ներկայացմանը հաջողվեց փոխել ողջ աշխարհի վերաբերմունքը մեծ կոմպոզիտորի ստեղծագործության նկատմամբ: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Անցած 120 տարվա ընթացքում այս բալետը դարձավ աշխարհում առավել հաճախ բեմադրվողներից մեկը: Այժմ կան այս ստեղծագործության երջանիկ կամ ողբերգական ավարտներով բեմադրված շատ տարբերակներ, այնտեղ գործող տարբեր կերպարներին որպես գլխավոր հերոսների ներկայացմամբ: Նույնիսկ մի շարք օտարերկրյա բեմադրություններում կարապների դերակատարմամբ հանդես են գալիս տղամարդիկ: Սակայն «ժանրի դասականը» ինչպես և նախկինում, մնում է Մարինյան թատրոնի տարբերակը:
    Դիտվել է 1009 անգամ