Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շարք վերադարձվեց նորացված և ժամանակակից պահանջներին համապատասխան ևս մեկ բեմ

01.29.2015


Մոսկվայում 2011 թ.-ից ի վեր հիմնանորոգման ենթարկվող Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի «Բեմահարթակ Սրետենկայի վրա» մասնաճյուղում մի քանի օր առաջ բոլոր տեսակի աշխատանքներն ավարտվել են: Թատրոնը հնարավորություն է ստացել նախօերին՝ հունվարի 28-ին, հատուկ արարողությամբ բացելու իր 92-րդ խաղաշրջանը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Այդ իրադարձության համար թատերախումբը պատրաստել էր հատուկ ներկայացում, որը կրում է «Դեկոլոգը Սրետենկայում» վերնագիրը:

Այս ներկայացումը ստեղծվել է «site-specific theatre» ձևաչափով և նրա ենթատեսակով՝ «promenade» ժանրով, որը Եվրոպայում և Ամերիկայում հիմնավորապես մտել է թատրոնների խաղացանկ: Դա իրենից ներկայացնում է թատրոնների ներսում հավաքված լաբիրինթոսային կառույցներից մինչև լքված գործարանների տարածքներով, կիսակառույց երկնաքերների միջով, նավակառանատեղիներով անցկացվող էքսկուրսիաներ:

Մայակովսկու թատրոնն առաջին անգամ այդ ձևաչափին անդրադարձել էր իր 90-ամյակը նշելու առիթով, երբ հանդիսատեսները օրվա ընթացքում տեղաշարժվում էին թատրոնի ողջ տարածքով, որտեղ ընթանում էին ներկայացումներ, հանդիպումներ դերասանների հետ, տարբեր բեմախաղեր:

Որպեսզի հանդիսատեսները կարողանային գնահատել նորացված «Բեմահարթակ Սրետենկայի վրա»-յի տարածքն ամբողջությամբ, նույնիսկ գրվել է հատուկ պիես «Դեկոլոգ» վերնագրով (հեղ.՝ Սաշա Դենիսով): Այդ պիեսի գործողությունները տեղի են ունենում բուֆետում, հանդերձարանում, ճեմասրահում, աստիճանների վրա, պահեստներում և մյուս ծառայողական սենյակներում:

«Դեկոլոգ»-ի գլխավոր հերոսը Սրետենկայում ապրող մի ծեր կին է, արդեն անհետացող մարդկային տեսակ, ով հիշում է թե ինչպես է Սուխարևայի աշտարակի տակով անցնում տրամվայը: Նա Սրետենկայի մասին օրագիր է լրացնում, որում հետաքրքիր ձևով միմյանց են հյուսվում քաղաքի այդ շրջանի բնակիչներն և այսօրվա իրադարձությունները:

Ի դեպ, այս ներկայացման պաշտոնական պրեմիերան կայանալու շատ ավելի ուշ՝ սեպտեմբերի 19-ին և 20-ին:
    Դիտվել է 1064 անգամ