«Համազգային»-ը հյուրախաղերով հանդես է գալիս Հյուսիսային Ամերիկայում02.05.2015
Այս օրերին Երևանի «Համազգային» պետական թատրոնը սկսել է իր հյուրախաղերը ԱՄՆ-ում և Կանադայում: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով ՀՀ Մշաույթի նախարարության պաշտոնական կայքին:
Կալիֆորնիայի Լոս-Անջելես քաղաքում փետրվարի 3-8-ը անցկացվող թատերական փառատոնի շրջանակներում հայաստանցի արտիստները կներկայացեն Վ. Սարոյանի «Փրկության կղզի», Մ. Խերանյանի հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված՝ «Շխոնց Միհրան», Ա. Սիմոնյանի «44 աստիճանի վրա» և Ռ. Մարուխյանի «Ամենալավ տունը» պիեսների բեմադրությունները:
Իսկ փետրվարի 15-ին երևանյան թատերախումբը հանդես կգա Սան-Ֆրանցիսկոյում, որտեղ կցուցադրվի «44 աստիճանի վրա» ներկայացումը:
Դրանից հետո «Համազգայինի» արտիստները կմեկնեն Կանադա: Նրանք փետրվարի 21-ից մարտի 1-ը հանդես կգան Թորոնթո և Մոնթրեալ քաղաքներում, որտեղ ըստ հաղորդագրության կցուցադրվեն՝ «Փրկության կղզի» և «44 աստիճանի վրա» ներկայացումները:
Ավելացնենք, որ այս հյուրախաղերն անցկացվում են Համազգային հայ կրթական և մշակույթային միության Ամերիկայի և Կանադայի շրջանային վարչությունների հրավերներով