Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեծ թատրոնը «Google»-ի հետ դարձել է էքսկուրսիայի համար մատչելի տարածք

02.11.2015

Ռուսաստանի Մեծ թատրոնը «Google»-ի հետ համատեղ սկսել է վիրտուալ էքսկուրսիաներ անցկացնել իր պատմական կառույցներով և Նոր բեմի տարածքով: Բացի այդ համացանցի օգտատերերի ուշադրությանն է ներկայացվում թանգարանային ցուցանմուշներով ձևավորված թվային ցուցադրանքներ: Ի դեպ, առաջին անգամ օն լայն ձևաչափով համացանցի օգտատերերին է ներկայացվում նաև թատրոնի թանգարանի ֆոնդերում պահպանվող լուսանկարների և հագուստների հավաքածոները: Այդ մասին «lenta.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Առաջին հերթին սա 3D ձևաչափով մանրակրկիտ վիրտուալ ճանապարհորդություն է թատրոնով: Հիմա աշխարհի ցանկացած կետից օգտատերերը կարող են շրջել Մեծ թատրնի դահլիճներով ու միջանցքներով, լինել օթյակներում և, նույնիսկ, հայտնվել բեմի վրա: Առաջին անգամ մենք կցուցադրենք նաև թատրոնի Վերին բեմը, վայր, որտեղ տեղի են ունենում բալետային և օպերային ներկայացումների փորձերը»,- ասել է Մեծ թատրոնի տնօրեն Վլադիմիր Ուրինը:

Օգտատերերին հասանելի են 3 ցուցահանդեսներ, որոնք կրում են «Ֆեդոր Ֆեդորովսկի: Մեծ թատրոնի լեգենդը», «Մեծ թատրոնի հագուստները» և «Հին լուսանկարչություն» խորագրերը:

Ամբողջ ցուցադրանքը ընդգրկում է ավելի քան 200 հազար նմուշ, սակայն թատրոնը չունի բավարար մակերեսներ, այդ ամենը ներկայացնելու ամբողջությամբ:

Ավելացնենք, որ վիրտուալ ցուցահանդեսը հասանելի է «Մշակույթի ակադեմիա» հարթակում, որը համացանցում տեղադրված է հետևյալ հասցեում՝ https://www.google.com/culturalinstitute/collection/bolshoi-theatre?hl=ru
    Դիտվել է 1162 անգամ