Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կբացվի հրեական թատրոնին նվիրված աննախադեպ մասշտաբի ցուցահանդես

02.18.2015


Փետրվարի 20-ին Մոսկվայում, Բախրուշինի անվան թատերական թանգարանում կբացվի «Հրեական թատրոնի գագաթները Ռուսաստանում /1919-1949/» ցուցահանդեսը: Այդպիսի մասշտաբի նախագիծ Ռուսաստանում կազմակերպվում է առաջին անգամ: «Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «museum.ru»-ին:

Ցուցադրանքը կազմված կլինի 6 բաժնից, որոնք ամենայն մանրամասներով ներկայացնում են Ռուսաստանում «հրեական արվեստի վերածնունդից մինչև առաջին թատրոնների ստեղծումը, դրանց զարգացման պատմությունը, առնչությունները ոլորտի ռուսական դպրոցի նշանավոր ներկայացուցիչների ու թատերական կոլեկտիվների հետ:

Ցուցահանդեսին յուրահատուկ շունչ կհաղորդի զուգահեռ կազմակերպվող մշակութային ընդարձակ ծրագիրը, որի ընթացքում կցուցադրվեն հրեական թատրոնների արտիստների մասնակցությամբ ֆիլմեր և նկարահանված ներկայացումներ:

Ըստ կազմակերպիչների մտահղացման, ցուցահանդեսը պետք է ցույց տա, որ հրեական թատրոնը Ռուսաստանում ոչ թե ինչ-որ մի առանձին երևույթ է, այլ ռուսական թատրոնի օրգանական մասը և ծագել է, 19-20-րդ դարերի սահմանագծին դեպի թատրոնը կտրուկ աճած հետաքրքրության և ռուսական կայսրության գավառներում հրեական սիրողական թատրոնի զարգացման արդյունքում:
    Դիտվել է 810 անգամ