Օպերային թատրոնի ղեկավարի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգվել է02.18.2015
Աշխարհի լավագույն թատերական հարթակներից մեկի՝ Միլանի «Լա Սկալ» թատրոնի ղեկավար ավստրիացի Ալեքսանդր Պերեյրան կշարունակի իր պաշտոնը վարել մինչև 2020թ.-ն: Նրա հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու մասին որոշումը կայացվել է թատրոնի տնօրենների խորհրդի կողմից: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Սովորաբար «Լա Սկալայի» գեղարվեստական ղեկավարի հետ պայմանագիր կնքվում է 5 տարի ժամկետով: Ասենք, որ Ալեքսանդր Պերեյրայի հետ նախորդ պայմանագիրը կնքվել էր միայն մեկ թատերաշրջանի համար: Ըստ ամենայնի տնօրենների խորհուրդը նրա աշխատանքը գնահատել է բարձր և այս անգամ պայմանագիրը կնքվել է ավելի երկարատև ժամանակահատվածի համար:
Ալեքսանդր Պերեյրան «Լա Սկալան» համարում է կարևորագույն օպերային հարթակ և մտադիր է այստեղի բոլոր թատերաշրջանները դարձնել փառատոների պես վառ և տպավորիչ: