Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնի դերասանը ուժերն է փորձում ռեժիսուրայի ասպարեզում

02.18.2015


Ռուսաստանցի հայտնի դերասան Դմիտրի Դյուժևը իր ուժերն է փորձում ռեժիսուրայի ասպարեզում: Մոսկվայի Նահանգային թատրոնում նա բեմադրում է Ալեքսանդ Գելմանի «Նստարան» պիեսը, որի պրեմիերան նախատեսված է մարտի 20-ին: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»ին:

Ներկայացման փորձերի առաջին փուլում նա սերտ համագործակցել է պիեսի հեղինակի հետ և նրանք միասին հստակեցրել են ներկայացման հերոսների կերպարների մասին իրենց պատկերացումները:

Գելմանն «Նստարան» պիեսը գրել է 1983 թ.-ին: Այս ընթացքում ստեղծագործությունը թարգմանվել և բեմադրվել է ավելի քան 30 երկրում:

Ավելացնենք, որ բեմադրության մեջ կան պլաստիկական տեսարաններ, որոնք իրականացնելու համար Դյուժևը հրավիրել է հատուկ խորեոգրաֆի՝ Ալբերտ Ալբերտին:
    Դիտվել է 972 անգամ