Մայրաքաղաքային «Պարային գիշերը» կկայանա դերասանների և հանդիսատեսների մասնակցությամբ02.19.2015
Փետրվարի 21-ին Ռուսաստանի պաշտոնական և հյուսիսային ոչ պաշտոնական մայրաքաղաքները կմիավորվեն «Ուրիշ մայրաքաղաք» նախագծով, որի շրջանակներում Մոսկվայի Մեյերհոլդի անվան կենտրոնի և «Սկորոխոդ» այլընտրանքային թատրոնների՝ հարթակները կփոխանակեն նոր հանդիսատեսների դեպի թատրոն հրապուրելու իրենց կուտակած փորձը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «skorohod.me»-ին:
Հյուսիսային ոչ պաշտոնական մայրաքաղաք Սանկտ-Պետերբուրգում «Սկորոխոդ» թատրոնի հարթակը կտրամադրվի մոսկովյան «Տեատր.դոք»-ին, որտեղ կկայանա «Թատերական անքնություն.Մարդ.դոք» ներկայացումը:
Այդ նույն ժամանակ Մոսկվայում, Մեյերհոլդի անվան կենտրոնում կներկայացվի «Պարի գիշեր» երեկոյի նոր ձևաչափը: Միաժամանակ կենտրոնում բեմադրված «Սֆորցա», Դատարկություն» և «Կարապի լիճ. Baby version» ներկայացումներում զբաղված արտիստները դուրս կգան ոչ թատերական տարածություն և մոսկովյան ակումբենրից մեկում, գրքերի կենտրոնում և առևտրի մանկական կենտրոնում կցուցադրեն գլուխկոտրուկներ իրենց ներկայացումներից:
Իսկ բեմախաղերի և դերասանների ելույթների ընդմիջումների ժամանակ մինչև կեսգիշեր տեղի կունենան պարային կարաոկեներ, որոնց կմասնակցեն հանդիսատեսները, իսկ նրանց լավագույն ելույթների տեսագրությունները կցուցադրվեն մեծ էկրաններին և կհեռարձակվեն՝ փորձելով «Պարի գիշերվա» մասնակիցների շարժումները սովորեցնել նաև ուրիշների:
Այս միջոցառման հանգուցային իրադարձությունը Մոսկվայում կլնի ժամանակակից խորեոգրաֆիայի ներկյացումը, որն արդեն ունի հստակ ձևաչափ և կոչվում է «Վեց պարող տղամարդիկ պարում են վեց անգամ»:
Իսկ Պետերբուրգում ժամանակակից պարի հաջորդ գիշերը եվրոպացի և ռուսաստանցի խորեոգրաֆների ներկայացմամբ նախատեսվում է անցկացնել ապրիլ ամսին: