Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Մումի-տրոլը և երկնաքարը» լիարժեք դասական բալետ է

02.19.2015


Ֆին պարուհի-խորեոգրաֆ Անանդա Կոնոնեն ներկայացում է բեմադրել իր հայրենակից Տուվե Յանսոնի հեքիաթների հիման վրա: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «fontanka.fi»-ին:

Նրա խոսքերով, այդ գաղափարի հեղինակը ազգային բալետի գեղարվեստական ղեկավար Քենեթ Գրեվեն է: «Անցյալ տարվա գարնանը նա ինձ հարցրեց, կարելի՞ է արդյոք բալետ բեմադրել տրոլների մասնակցությամբ: Ես այդ մասին մտածեցի ամառային ողջ արձակուրդիս ընթացքում և, վերադառնալով աշխատավայր, արդեն նախագիծն իրականացնելու համար ունեի կոնկրետ պատկերացում»,- ասել է Գրեվեն:

Նախ պետք էր որոշել, թե ո՞վ է կատարելու գլխավոր դերը: Որոշումը հուշեց Յանսոնի վաղ շրջանի արկածներով հարուստ հեքիաթներից մեկը՝ 1946 թ.-ին ստեղծած «Մումի-տրոլը և երկնաքարը»: Այս պատմության գլխավոր գործող անձինք Մումի-տրոլը, նրա ընկերը՝ Սնիֆֆ անունով երկարապոչ էակը, ամերիկյան փոքրիկ կապիկը, գլուխ տանող փիլիսոփա Օնդատորը ճանապարհորդում են տրոլների հովիտից դեպի բարձր լեռների վրա գտնվող աստղադիտարան և հակառակ ուղղությամբ՝ փորձելով պարզել, թե երկրի կյանքին արդյոք չի՞ սպառնում նրա վրա սուրացող սարսափելի երկնաքարը, որը ճանապարհին հանդիպում է կոկորդիլոսների և այլ սարսափելի կենդանիների:

«Մումի-տրոլին ուղեկցողների բազմազանությունը հնարավորություն է տալիս ստեղծել մասսայական բալետ»,- ասում է Անանդան և ավելացնում, որ չնայած անսովոր թեմայի ընտրությանը «Մումի-տրոլը և երկնաքարը» լիարժեք դասական բալետ է:

Բալետի երաժշըությունը գրել է կինոսցենարների և հեռուստածրագրերի ֆինլանդիայում հայտնի հեղինակ Պանու Աալտիոն:
    Դիտվել է 814 անգամ