Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կայացել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի մասին ներկայացման պրեմիերան

02.24.2015


Այսօր Գրոզնու Նուրադիլով Խամա Ահմեդովի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացել է ներկայացման պրեմիերա, որի հերոսը Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովն է: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ներկայացումը կոչվում է «Տղամարդու խոսք» և նվիրված է հայրենիքի պաշտպանի օրվան, որը ողջ Ռուսաստանը նշում է փետրվարի 23-ին:

Պիեսի հիմքում ընկած են Կադիրովի ներկայացրած և նրա հետ իրականում տեղի ունեցած պատմությունները՝ կապված նրա մարտական անցյալի հետ: Ընդ որում այդ պատմությունների մեջ հանդես եկող բոլոր հերոսների անունները չեն փոփոխվել: Իսկ դրաման, ընդհանրապես, ներկայացնում է Կադիրովի և անօրինական զինված ջոկատների հետ պայքարում զոհված նրա ընկերոջ՝ Արսլան Բատաևի բարեկամությունը:
    Դիտվել է 963 անգամ